Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հրատապ թեմա Հայաստանում

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամոթ է այցելել գինեկոլոգին...». Վահե Տեր-Մինասյան

«Ամուսինս նոր է վերադարձել ՌԴ-ից: Այնտեղ մնացել է մոտ մեկ տարի: Ամուսնացած եմ արդեն ութ տարի, ունեմ մեկ երեխա: Այս տարիների ընթացքում ես գնացել եմ գինեկոլոգի մոտ միայն յոթ տարի առաջ, երբ տղաս ծնվեց»,- պատմում  է 32-ամյա Տանյան:  Ինչո՞ւ չի հաճախում. իբրև պատճառաբանություն նա սոցիալական պայմանները բերեց, ապա խոստովանեց, որ պարզապես ամաչում է գնալ բժշկի. «Մենք էնքան կոմպլեքսավորված ենք դաստիարակվում, էնքան թաքուն ենք խոսում սեռական կյանքից, չենք ստանում սեռական դաստիարակություն, որ հետագայում, երբ թվում է` արդեն կարող ենք ավելի ազատ լինել, մի տեսակ կարծրանում է էդ «ամոթի» զգացումը, դառնում փակ թեմա, ու մենք շարունակում ենք չհաճախել բժշկի»:

Այժմ Տանյան որոշ ցավեր զգում է որովայնի ստորին հատվածում, սակայն դեռևս չի ուզում այցելել բժշկի, ամեն ամիս ասում է` մյուս ամիս: Հարցին, թե չի վախենում, որ իր անփութությունը կարող է շատ լուրջ հետևանքներ ունենալ, Տանյան միայն ուսերն է թոթվում:

Տանյայի նման կանայք Հայաստանում շատ կան, ովքեր տարիներ շարունակ չեն այցելում գինեկոլոգին, և հենց այդ պատճառով է, որ կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների թիվը չի նվազում Հայաստանում:

Այդ հիվանդությունների թվում է նաև արգանդի վզիկի քաղցկեղը, որը կանանց վերարտադրողական օրգանների հիվանդությունների շարքում երկրորդն է կրծքագեղձի քաղցկեղից հետո:

Արգանդի վզիկի քաղցկեղի դեպքերն ավելացել են

2010 թ. ՀՀ-ում հայտնաբերվել է արգանդի վզիկի քաղցկեղի   278 դեպք: Մեծ մասը դիմել է բժշկի բարձիթողի վիճակում, երբ արդեն հնարավոր չէ փրկել կնոջ կյանքը: Նշված թվականին նաև գրանցվել է մահացության 137 դեպք: 2009  թ. համեմատ` քաղցկեղով հիվանդության դեպքերն ավելացել են 6-ով, սակայն բարձիթողության աստիճանն է նվազել:

Ասենք, որ մինչև հիվանդության վերջնական ի հայտ գալն անցնում է երկար ժամանակ. նախաքաղցկեղային վիճակը տևում է 10-15  տարի:  Միայն 5%-ի մոտ է,  որ հիվանդությունն ավելի արագ է զարգանում:

«Սա նշանակում է, որ արգանդի վզիկի քաղցկեղից կարելի է խուսափել` տարեկան մեկ անգամ այցելելով բժշկի: Առհասարակ, կանանց խորհուրդ ենք տալիս տարին մեկ անգամ այցելել բժշկի` բազմաթիվ կանացի հիվանդություններից խուսափելու և դրանք կանխելու համար»,- ասում է Ազգային ուռուցքաբանության ինստիտուտի ուռուցքաբան-գինեկոլոգ Վահե Տեր-Մինասյանը:

Ինչպե՞ս են հիվանդանում արգանդի վզիկի քաղցկեղով

Արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդ կանանց 99%-ի մոտ հայտնաբերվել է մարդու պապիլոմավիրուսը, սակայն դա չի նշանակում, որ բոլոր կանայք, ովքեր ունեն պապիլոմավիրուս, կարող են հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով. Դա կախված է կնոջ իմունային համակարգից: Այսինքն` մեկը կարող է հիվանդանալ արգանդի վզիկի քաղցկեղով, մյուսը` ոչ:

Մարդու պապիլոմավիրուսը կնոջը փոխանցվում է տղամարդուց` սեռական ճանապարհով:

Պայմանականորեն արգանդի վզիկի քաղցկեղը բաժանում են փուլերի: Առաջին փուլում բացահայտվելու դեպքում 85-90%-ի կյանքը հնարավոր է փրկել, երկրորդ փուլում այդ թիվը նվազում է` դառնալով  60-65%, իսկ երրորդ փուլում` 15-12%:

Չորրորդ փուլում այլևս գրեթե հնարավոր չէ փրկել հիվանդին, քանի որ քաղցկեղն արդեն մետաստազներ է ունենում տարբեր օրգաններում:

Մարդու պապիլոմավիրուսը կարող է ոչ միայն արգանդի վզիկի, այլև կոկորդի քաղցկեղի պատճառ դառնալ: Այս վիրուսը շատ է հայտնաբերվում նաև մարմնավաճառների շրջանում, որոնք օրալ սեքսով առավել հաճախ են զբաղվում:

Վիճակը մարզերում

Մարզերում բնակվող արտագնա աշխատանքներից վերադարձած տղամարդիկ իրենց հետ բերում են ոչ միայն տարվա ընթացքում վաստակած գումարը, այլև մի շարք սեռական հիվանդություններ, տարատեսակ վարակներ: Այդ վարակների թվում է նաև մարդու պապիլոմավիրուսը, որ փոխանցվում է  կնոջը սեռական ճանապարհով: Պապիլոմավիրուսը փոխանցվում է բացառապես մարդու միջոցով, և շատ հնարավոր է, որ տղամարդը, ձեռք բերելով այն վիրուսով վարակված մի կնոջից, փոխանցի այլ կնոջ: Ցավոք, հատկապես մարզերում կանանց հաճախելիությունը բժշկի շատ ավելի ցածր մակարդակի վրա է, քան Երևանում, այստեղ կանայք գերադասում են չդիմել գինեկոլոգի կամ էլ դիմում են, երբ հիվանդության ախտանիշներն արդեն զգացվում են:

Այս հիվանդության ամենաշատ դեպքերը գրանցվել են Շիրակի մարզում`   37 դեպք  100.000  բնակչի հաշվով: Գրանցվել է մահացության 17 դեպք: Ամենաքիչը մարզերից այս հիվանդությունը գրանցվել է Տավուշի մարզում`  6  դեպք,  2010 թ. գրանցվել է 1 մահացության դեպք:

Հնարավոր է նաև խուսափել պապիլոմավիրուսից

Ժամանակակից գիտությունն արդեն հայտնաբերել է մի մեթոդ, որը թույլ է տալիս պատվաստվել մարդու պապիլոմավիրուսի դեմ, սակայն սա կիրառելի է միայն այն դեպքում, երբ կինը դեռևս սեռական կյանքով չի ապրել, քանի որ սեռական կյանքով ապրող կինը կարող է արդեն պապիլոմավիրուս ունենալ: Պատվաստումն արժի  120.000 դրամ և կատարվում է երեք փուլով (0-1-6): Մնացած բոլոր դեպքերում մասնագետները խորհուրդ են տալիս այցելել բժշկի:

Կազմակերպված երկրներում, երբ կանայք այցելում են բժշկի ամեն տարի, արգանդի վզիկի քաղցկեղով հիվանդության դեպքեր գրեթե չեն գրանցվում: Սա նշանակում է, որ հնարավոր է խուսափել արգանդի վզիկի քաղցկեղից:

Այնուամենայնիվ, ինչպես հավաստում է ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը, նախ կինն ինքը պետք է մտահոգվի իր առողջությամբ և ինքը պետք է  փորձի կանխել հիվանդությունը: «Պետք է ոչ թե սպասել, որ հիվանդությունը գա ու քեզ հաղթի, այլ առաջ ընկնել ու փորձել հիվանդությանը հաղթել»,- ասում  է նա:

Սկզբնաղբյուր. ankakh.com
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Nare

03.11.2015

Barev dzez hargeli bjishk dzernasharjutyunic heto hnaravor e demqi dnchayin hatvacum durs ta?

Sona

03.11.2015

canr gorcer anelu jamanak

Sona

03.11.2015

hargeli bjishk es amusnacac em arden 1 tari,ev chem hxianum,mot 3-4 or im mot ka ujgin artadrutyun,ev nerqin organnerin kic mi poqr gund ei nkatel bayc ushadrutyun chei dardznum,bayc ayd tarorinak gundn nuynpes 3-4 or e mecacel e,aynqan vor nstel chi stacvum,dra het mektex cav ka........Idep erb canr ashxatanq ei anum mi poqr mecanum er ev mi qani or heto poqranum.karox eq asel da inch karox e linel,ev ardyoq da vtangavor e??????

silvi

02.11.2015

Hargeli bjishk es erkar tariner zbaxvel em inqnabavararmamb cernasharjutyam bayc voreve arakayic iric erbevice chem ogtvel, shutov im haraaniqn e ev es ahavor sht vaxenum em hnaravor e vasac lini kusataxantn ev aryan hetqer chlini , vorqan e havanakaanutyun hnaravor e? Xndrum em patasxaneq

AN

01.11.2015

BAREV DZEZ 4_5 AMSEKAN HXIUTYAN PARAGAYUM TULATRVUM E HARABERUTYUNNER UNENAL

Karen

31.10.2015

Բարև ձեզ հարգելի բժիշկ հարցս հետևյալն է. ես 19 տարեկան եմ և արդեն մեկ տարի է ունեմ մի խնդիր, անդամիս շրջակայքում և պոչկիս վրա հաճախակի ունենում եմ աննկարագրելի քոր այնքան ուժեղ որ քորելուց առաչանում են վերգեր սակայն քորը չի դադարում հուսովեմ բացի բժշկի գնալուց մի լավ խորհուրդ կտաք նախապես շնորյակալություն։

S S -??

30.10.2015

hargeli bjik karox eq ognel mek harcov? Es amusnacac emm mot mek tari ev erexai mitq skzbic unecel enq....9-rd amsic dimel enq motaka bjshki mot im ev amusnus analizi patasxanern normal en exel,voch mi terutyun chi exel.Miayn im mot dzvazatum texi chi unenum,hasnum e 15-rd or@ hasunanum en folekulnern 2s-ic avelin bayc chi pokvum...Mek amsva mej xmel em klostilbegit ev dufaston bayc chstacvec,dashtann 27-28 or@ mek e linum,bayc ays amsva dashtann 32 or heto exav(habern xmelu amsva jamank)....XNDRUM EM OGNEQ INCH ANEL????

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Arpine, բարև Ձեզ: Քանի որ մի քանի ամիս օգտագործելուց հետո գանգատները չեն վերացել, կարելի է ենթադրել, որ կա որևէ խնդիր: Մոմիկներ կարելի է օգտագործել, սակայն ոչ շատ երկարատև, բացի այդ մոմիկները խնդիրը չեն վերացնում, այլ միայն մեղմացնում են գանգատները: Հարկավոր է դիմել գինեկոլոգի և մանրամասն հետազոտվել պատճառը պարզելու համար:

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Meri, բարև Ձեզ: Դա ընդամենն անատոմիական առանձնահատկություն է, անհանգստանալու կարիք չկա:

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Nare, բարև Ձեզ: Պարտադիր չէ, որ կուսաթաղանթի պատռումն ուղեկցվի առատ արյունով և ցավով: Հնարավոր է, կուսազրկում արդեն եղել է, և Դուք ուղղակի չեք զգացել: Որոշ դեպքերում, երբ կուսաթաղանթը տեղակայված է հեշտոցամուտքից բավականին հետ, կուսաթաղանթի պատռում կարող է ընդհանրապես չլինել, կամ լինել մասնակի վնասում:

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Lili, բարև Ձեզ: Երբեմն դաշտանի ժամանակ կարող է նկատվել փորլուծություն, սակայն,, եթե դա շատ արտահայտված է, և դաշտանի օրերից բացի, այլ օրերին ևս ունեենում եք նման գանգատներ, ուրեմն խնդիրը աղիների հետ է կապված: Գաստրիտը չի կարող փորլուծության պատճառ լինել:

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Արմինե, բարև Ձեզ: Եթե կա ինֆեկցիա, բնական է, որ բուժում պետք է ստանաք և Դուք, և Ձեր ամուսինը: Փորձեք համոզել, հակառակ դեպքում Ձեր ստացած բուժումն անիմաստ է, և որոշ ժամանակ անց գանգատները նորից ի հայտ կգան: Սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաները  լուրջ առողջական խնդիրների պատճառ կարող են դառնալ:

Մեդ-Պրակտիկ

29.10.2015

Հարգելի Արմինե 31, բարև Ձեզ: Եթե կա արգանդի պարանոցի էրոզիա, ցանկալի է նախ կատարել օնկօցիտոլոգիական քննություն, պարզելու համար բջիջների ատիպիզմ կա թե, ոչ: Բուժման առավել արդյունավետ միջոցը էլեկտրոկոնիզացիան է (այրումը): Դա հետագայում չի խանգարի հղիանալուն, սակայն ցանկալի չէ ծննդաբերել բնական ուղիներով: Այս դեպքում ցուցված է կեսարյան հատումը:

Arpine

26.10.2015

Hargeli bjishk duq indz xorhurd eq tvel ogtagorcel momikner,dashtani jamanak vorckumner ev caver unenalu hamar,,es momikner@ ogtagorceci ereq ciklneri @nacqum ev caver@ ancan,sakayn erb dadareci ogtagorcel moikner noric sksvec nuyn [email protected] em imanal kareli e misht ogtagorcel momikner@ amen amis,,,erb chem ogtagorcum vat em linum.vnas klini amen amis otagorcel@?

Մեդ-Պրակտիկ

24.10.2015

Հարգելի'  կայքի այցելուներ, տեխնիկական պատճառներով հարցերին պատասխանելը ժամանակավորապես հնարավոր չէր, և որոշ հարցեր, որոնց պատասխանելն այլևս ակտուալ չէ, հեռացվել են կայքից: Խնդրում ենք, եթե Ձեր հարցերը դեռևս ակտուալ են, նորից գրել:  Հայցում են Ձեր ներողամտությունը պատճառված անհարմարության համար:

Meri

24.10.2015

Hargel bjishk chisht e amanchum em bayc mek hac uxxem es 20 tarekan em amusnacac chem inc anhangstacnum e inchu e heshtoci karucvacqn mec ev poqr amortashu.mec en ev porqinch kaxvac da vtangavor e ev inchu e aytpes

nare

15.10.2015

Hargeli bjishk inchue vor miqani angam haraberutyunem unecel ynkerojs het bayc kusataqanti patrvacq chi exel aryun chi ekel. Xndrum em patasxaneq

lili

05.10.2015

barev zez. inz mot dashtanayin sikli jamanak linum en porlusutyun saver axineri shrjanum, tulutyun, da kanasii het kapvas xndir e te marsoxakan hamakargi het kapvas xndir e, unem stamoksum xndir gastrit, da dranis e ////

Արմինե

01.10.2015

Բարև ձեզ բժիշկ , ինձ մոտ արտադրություն կա ,քոր, այտուցվացությու,անալիզ հանձննեցի ,բուժում նշանակեցին, ես բուժվեցի, ,իսկ ամուսինս չի ուզու բուժվել ,բացատրում եմ, բայց մեկ է չի ուզում ; Չգիտեմ ոնց բացատրեմ;

Արմինե 31

01.10.2015

Երեք ամիս առաջ աբորտ էմ արել հետո ասացին,որ ինձ մոտ աննշն էռոզիա կա ։Այցելեցի բժշկի ասացի , որ պետք էայրել։ ՈՒզում եմ իմանալ, թէ ինչից կարող է լինել, արդյոք հետագայու վտանգավոր չէ,կարող եմ հետագայում երեխա ունենալ ։Շնորհակալություն

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի ISKUHI, բարև Ձեզ: Կրծքագեղձերում ցանկացած բնույթի գոյացության շոշափումը, հատկապես ,եթե կա ցավ անհանգստացնող է, հարկավոր է անպայման դիմել մամոլոգի: Եթե ցավը երկկողմանի է, շատ հնարավոր է, որ դա ֆիբրոզ-օջախային մաստոպաթիա է, եթե միակողմանի է, հաշվի առնելով Ձեր տարիքը կարելի է ենթադրել, որ ֆիբրոմա է: Սակայն սրանք ընդամենը ենթադրություն են, հարկավոր է անպայման հետազոտվել: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Lena, բարև Ձեզ: Եթե կատարվել է արգանդի խոռոչի քերում, հնարավոր է, որ դա լինի պատճառը, սակայն դա միանշանակ չէ:  Արգանդի խոռոչը քերելու ժամանակ վնասվում է լորձաթաղանթը, կարող է առաջանալ կպումային պրոցես: Ցանկալի է կատարել ախտորոշիչ հիստերոսկոպիա, արգանդի լորձաթաղանթի վիճակը գնահատելու համար: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Nelli, բարև Ձեզ: Պետք է նշել, որ կարևոր է ոչ միայն Ձեր, այլև ամուսնու առողջական վիճակը: Բացի այդ Ձեր տարիքը փոքր չէ, ենթադրվում է, որ ամուսնու տարիքն էլ փոքր չէ: Դա կարող է պատճառ լինել, սակայն միանշանակ չէ: Եթե պլանավորում եք հղիություն,  ցանկալի է նախօրոք հետազոտվել, և Դուք, և ամուսինը, այնուհետև, եթե կարիք լինի համապատասխան բուժում ստանալ: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Ani, բարև Ձեզ: Նախ պետք է նշել, որ կնոջ երկրորդային սեռական հատկանիշների լրիվ  ձևավորումն ավարտվում է 24-25 տարեկան հասակում: Բացի այդ կրծքերում գեղձային հյուսվածքը համարյա նույնն է բոլոր կանանց մոտ, իսկ ձևը և չափերը հիմնականում կախված են ճարպային հյուսվածքի առկայությունից: Եթե ֆիզիկական զարգացումը նորմալ է ընթանում, դաշտանը կանոնավոր է, անհանգստանալու կարիք չկա, առավել ևս որևէ միջոց կիրառելու: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի ANUSH, բարև Ձեզ: Հղիության առաջին եռամսյակում արյունային արտադրությունը, լինի դա շագանակագույն քսվող բնույթի, թե առավել ևս ալ կարմիր,  վիժման սպառնալիքի նշան է: Հարկավոր է անպայման տեղյակ պահել Ձեզ բուժող բժշկին, հնարավոր է հարկ լինի նորից հոսպիտալացվելու: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի ANI, բարև Ձեզ: Հղիության առաջին հավանական նշանը հենց դաշտանի ուշացումն է: Հարկավոր է հղիության թեստ անել: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Hayarpi, բարև Ձեզ: Հարկավոր է նախ ճշտել Ձեր հասակը: Հնարավոր է, որ Ձեր հասակի դեպքում քաշն այնքան էլ ցածր չէ: Բացի այդ հարկավոր է ճշտել չունեք արդյոք որևէ առողջական խնդիր: Վիտամինների քաշի ավելացմանը կարող են նպաստել "B" խմբի վիտամիններ պարունակող կոմպլեքսները: Քաշը կարելի է ավելացնել նաև սննդի միջոցով:

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Eranuhi, բարև Ձեզ: "Դիմիա"-ի և նման այլ հորմոնալ դեղերի ընդունման ժամանակ որպես այդիսին դաշտանային արյունահոսություն չեք էլ նկատի: Ամեն կուրսի վերջում կնկատեք շագանակագույն արտադրություն, կամ քիչ արյուն, որը հենց դաշտանն է: Դեղի ընդունումը դադարեցնելուց հետո դաշտանը լրիվ կվերականգնվի, հնարավոր է առաջին ամսում լինի մի փոքր առատ, անհանգստանալ պետք չէ: Շարունակեք ընդունումը: Ինչ վերաբերում է դեմքի մազակալմանը, առավել հաճախ դրա պատճառը հիպերանդրոգենեմիան է:  Ցանկալի է ստուգել անդրոգենները, շատ հնարավոր է, որ դաշտանի խանգարման պատճառը ևս հիպերանդրոգենեմիան է: Պետք է նշեմ, որ "Դիմիան" պարունակում է "Դրոսպիրենոն", որն ունի նաև հակաանդրոգենային էֆեկտ: 

Մեդ-Պրակտիկ

30.07.2015

Հարգելի Anna2, բարև Ձեզ: Իհարկե կարելի է վիրահատությունը կատարել ամուսնությունից առաջ, սակայն կա մեկ խնդիր` հիստերոսկոպիկ միջամտությունները կատարվում են հեշտոցային մուտքով, իսկ դա կհանգեցնի կուսաթաղանթի վնասման: Այդ պատճառով ցանկալի է կատարել միջամտությունը ամուսնությունից հետո: 

ISKUHI

30.07.2015

Bjishk jan shat em xndrum patasxaneq im harcin

Կարդացեք նաև

ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել
ՀՀ ԱՆ. Դեղերի փոխհատուցման նոր մեխանիզմ է մշակվել

Ապրիլի 1-ից սոցիալական կարգավիճակ ունեցող անձանց համար գործելու է սիրտ-անոթային և շաքարային դիաբետի դեղերի տրամադրման պիլոտային ծրագիր...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան
ՀՀ ԱՆ. Կիրականացվի բուժօգնության որակի ապահովման ինտեգրված պլան

TAIEX փորձագիտական առաքելությունը ժամանել էր Հայաստան, որի նպատակն էր տեխնիկական աջակցություն ցուցաբերել առողջապահական ծառայությունների...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` սոցիալական կրեդիտի առողջապահական ծախսերի փոխհատուցման թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպում է ունեցել ստոմատոլոգիական ոլորտի խորհրդատուների հետ: Թեման` սոցիալական կրեդիտի...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ
ՀՀ ԱՆ. Անվճար շճահամաճարակաբանական հետազոտություն կառավարելի և այլ վարակիչ հիվանդությունների նկատմամբ

Մարտի 17-ից Առողջապահության նախարարության նախաձեռնությամբ Հայաստանում մեկնարկում է բնակչության շրջանում կառավարելի և այլ արդիական վարակիչ...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները
ԵՊԲՀ. Կանանց առողջության խնդիրներն ու բարելավման ուղիները

Կանանց առողջությունն առանցքային դեր է խաղում հանրային առողջապահական համակարգում՝ հանդիսանալով բժշկական օգնության ընդհանուր մակարդակի...

Առողջ կին
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել
ԵՊԲՀ. Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել

Գարունը՝ քրոնիկ հիվանդությունների սրացման շրջան. Ինչու՞ և ինչպե՞ս կանխարգելել...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ
ՀՀ ԱՆ. Հայաստանում յուրաքանչյուր 2-րդն ունի ավելցուկային քաշ

Աշխարհում յուրաքանչյուր ութերորդ մարդն ունի ավելորդ քաշ։ Վերջին 30 տարում մեծահասակների շրջանում ավելորդ քաշի ցուցանիշը կրկնապատկվել է, իսկ պատանիների...

ԼՈՒՐԵՐ: Ճարպակալում, նիհարում ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ
ՀՀ ԱՆ. Առողջապահության որակի բարելավման նպատակով վարկային համաձայնագիր է ստորագրվել 1 Մարտի 2025 շաբաթ

Հայաստանի առողջապահական ծառայությունների արդյունավետության բարձրացմանը և հասցեական կառավարման գործիքների ներդրմանն ուղղված...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում
ՀՀ ԱՆ. Ի՞նչ է սոցիալական կրեդիտը. որքա՞ն գումար կարող է վերադրաձվել դրա շրջանակներում

Համընդհանուր հայտարարագրման համակարգում սոցիալական կրեդիտների վերադարձի շրջանակն ընդլայնվել է...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել
Սուր շնչառական հիվանդություններ. ի՞նչ անել

Հայաստանում այս պահին դիտվում է գրիպի և սուր շնչառական հիվանդությունների (ՍՇՀ) ակտիվություն։ Թե ինչպես կանխարգելել այս հիվանդությունները, ինչպես են դրանք ընթանում, և ինչ անել վարակվելու դեպքում պարզաբանել է...

Վարակաբանություն
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:
Նոյեմբերի 16-ը Հանդուրժողականության (կամ տոլերանտության) միջազգային օրն է:

1955 թ. նոյեմբերի 16-ին ՅՈՒՆԵՍԿՈ-Ի անդամ-պետությունները Դեկլարացիա ընդունեցին հանդուրժողականության սկզբունքների վերաբերյալ: 1996 թ. ՄԱԿ-ի Գլխավոր Անսամբլեան առաջարկեց անդամ-պետություններին ամեն տարի նոյեմբերի 16-ը նշել...

Հոգեկան առողջություն Հիշարժան տարեթվեր Հիշարժան օրեր, տարեթվեր, տոներ
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am
Անպտղության հաղթահարման ծրագիրն ընդլայնվում է. morevmankan.am

Կառավարության որոշմամբ ընդայնվել է անվճար և արտոնյալ պայմաններով վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաների կիրառմամբ բժշկական օգնության և սպասարկման իրավունք...

ԼՈՒՐԵՐ: Հրատապ խնդիրներ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ
ՀՀ ԱՆ. Հաճախ հնչող հարցեր` էլեկտրոնային դեղատոմսի վերաբերյալ

1. Բոլո՞ր դեղերն են դուրս գրվում էլեկտրոնային դեղատոմսով:

Ոչ, խոսքը հետևյալ դեղերի մասին է...

Դեղամիջոցներ

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ